16-ամյա բրազիլացի Մարսել Ֆերնանդեսը համաշխարհային ռեկորդ է սահմանել sms հաղորդագրությունների հավաքման արագությամբ, ինչի շնորհիվ նրա անունը պաշտոնապես գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում։
Ինչպես տեղեկացնում է Газета-ն, մրցույթի ժամանակ մասնակիցները պետք է հեռախոսով հավաքեին The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human նախադասությունը։
Ֆերնանդեսն առաջադրանքը կատարել է 18.19 վայրկյանում։ Աղբյուրը հավելում է, որ նախորդ ռեկորդը եղել է 18.44 վայրկյան։
Դեռահասը պատմել է, որ յուրացրել է արագ sms-ներ հավաքելու հմտությունները, երբ նրա համակարգիչը փչացել է։ Արդյունքում դեռահասը ստիպված է եղել օգտվել բացառապես սմարթֆոնից։