Երեկ Արշակյանները հյուրընկալվել էին Պետրոս Ղազարյանին և, անդրադառնալով իրենց կողմից արված սխալ հայտարարություններին, նշել էին, որ լրագրողը աղավաղել է իրենց խոսքը' հոգեկան հիվանդների հանդեպ հակակրանքի մասին:
Այսօր այդ նույն լրագողը հրապարակել է ձայնագրությունը (Շնորհակալ եմ այդ լրագորղի պռոֆեսիոնալ աշխատանքի համար), որտեղ պարզ հասկացվում է, որ լրագրողը իրականում բառացի ցիտել է Անուշի խոսքերը, որում ասված է. «Այնպես ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այդպես էլ նման երևույթները»:
Ես միշտ էլ գիտեի, որ «աստղերը» իրենց սխալ խոսքերի համար քավության նոխազ են ընտրում հիմնականում լրագրողներին' մոռանալով, որ պռոֆեսիոնալ լրագրողները միշտ ձայնագրում են իրենց հարցազրույցները:
Այսքանով կարելի է փաստել, որ քույրերը նախ և առաջ բացահայտ ստել են' խաղալով լրագողի անվան հետ, ինչպես նաև կարելի է փաստել, որ նրանք բացահայտ վիրավորում են հասարակության այն խավին, որին վիրավորելու բարոյական իրավունք ոչ ոք չունի:
Հետևությունները թողնում եմ Ձեզ:

 

 

Անկախ Հայաստան