Ես լեննականցիներիս ցավը տանեմ:ՃՃՃ Գյումրիի ժողի ուսանողերը մաքսիմալ ցիվիլ տարբերակով ու բացառապես օրինական մեխանիզմներով կարողացել են կանխել իրենց ուսխորհրդի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ական մեկի նշանակումը և պատճառաբանում են, որ իրենք դեմ են ուսանողական մարմնի կուսակցականացմանն ու քաղաքական կարիերա մտնելու համար հիմք դարձնելուն:
Գլխարկս հանում եմ ւգյումրեցի ուսանողների առջև, որովհետև պո ֆակտու, իսկական ուսանողների տեսակարա խտությունն այնտեղ ավելի մեծ է, քան երևանում, որովհետև գրեթե Երևանում բոլոր պետական ԲՈՒՀ-երում ուսխորհուրդները կուսակցակաանացված են, ինչին ես միշտ դեմ եմ եղել ու դեմ կլինեմ:
Իհարկե, ուսխորհուրդները չպետք է դառնան այս կամ այն կուսակցության հավելում, անկա նրանից, թե որ կուսակցությունն է, բայց մի տեսակ հոգիս հովանում ա ավելի շատ այն փաստի գիտակցությունից, որ հենց ՀՀԿ-ի դեմն են առել:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան