Ուղղակի սարսափելի է այն անջրպետը որ կա ֆեյսբուքյան ու իրական կյանքի միջև:
Ինչ լավ ա , որ ֆեյսբուքում ապրողները շատ քիչ են շփվում հասարակ ժողովրդի հետ, քանզի եթե իմանային սովորական քաղաքացին (ում պռադվինուտի ֆեյսբուքցին համարում ա быдло) ինչով ա շարժվում, ինչ դարդերով ա տապակվում ու ինչ կարծիքներ ա արտահայտում, հաստատ ինֆարկտ կստանային:
Օրինակ խորհուդ եմ տալիս դուրս գալ փողոց ու մի հարյուր լրիվ պատահական մարդու հետևյալ հարցերը տալ
1. Դուք կողմ եք , որ Հայաստանը մտնի Մաք չէ, ավելի վատ, մտնի Ռուսաստան:
2. Դուք կողմ եք , որ Միկոյանի արձանը կանգնեցվի:
3. էլ էն եվրամրցույթից ու իրա հաղթողից ընդհանրապես կարող եք չհարցնել, քանի որ իրական կյանքում մարդուն բլոկ չեք կարողանալու անել ու ասածը ջնջել
Տիգրան Քոչարյան