Օրերս խորհրդարանն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը: Վերջապես ձերբազատվեցինք մեր ապագայի մասին պարտադրված «հոգալուց»: նախորդ օրենքն իրոք շատ վիճահարույց կետեր էր իր մեջ պահպանում, սակայն համակարգի հիմնական խնդիրը հասարակության համար և առավելևս քաղաքացիական նախաձեռնությունների համար մշատապես եղել է «պարտադիր» բաղադրիչի ներառումը: Մշտապես երբ խոսվել է համակարգի մասին գրեթե բոլորը, ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն, այնպես էլ քաղաքացիական շարժման մասնակիցները բողոքել են հենց այդ դրույթի դեմ: Այժմ, սակայն, ինչպես երևում է օրենքի նոր տարբերակը, որն այլևս ոչ ոքի չի պարտադրում սեփական աշխատավարձից սեփական ֆոնդին գումար ուղարկել, չի բավարարում ընդդիմությանն ու հատկապես «Դեմ եմ» քաղաքացիական շարժմանը և ինչպես երևում է որոշվել է շարունակել պայքարը:
Երեկ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը անդրադարձել է նոր օրենքին և հայտնել տվյալ նախաձեռնության մտահոգություններն այդ կապակցությամբ: Հատվածական մեջբերենք վերջինիս խոսքերը, որոնք ըստ էության վերոնշյալ մտահոգության հիմնական առիթն են: «Մտահոգություններից մեկն այն է, որ, այնուամենայնիվ, շարունակվելու են պետբյուջեից փոխանցումներ կատարվել անձի համար, եթե անգամ նա դիմում է գրել, և գործատուն նրա աշխատավարձից չի հաշվարկում և չի փոխանցում: Մենք կողմ չենք դրան: Իշխանություններն անկախ իմ կամքից՝ ինձ դարձնում են այս համակարգի մասնակիցը: Ես չեմ ուզում դառնալ այդ համակարգի մասնակիցը, դրա համար եմ դիմում գրում, որ իմ գործատուն փոխանցում չկատարի, այսինքն՝ ոչ թե իմ դիմում գրելու իմաստն այն է, որ ուղղակի իմ աշխատավարձից փոխանցումներ չկատարվեն, դա մակերեսային մոտեցում է, այլ ես չլինեմ այդ համակարգի մասնակիցը: Երբ պետությունն իմ մասնաբաժինը փոխանցում է ինձ համար, ակամա ինձ դարձնում է այդ համակարգի մասնակիցը: Սրան համաձայն չենք, և լուրջ մտավախություններ կան: Դա պետական բյուջեի անհարկի վատնում է:»
Գիտեք ինչ անձամբ ես կարծում եմ, որ այս ամենն արդեն անլուրջ վերաբերմունք է առաջին հերթին այդ նախաձեռնության անդամների կողմից իրենց գործի և նպատակի հանդեպ: Այս ամբողջ շարժումը երբ սկսվեց, այս մարդկանց, ինչպես նաև մեր ազգաբնակչության մեծամասնության հիմնական խնդիրը «պարտադիր» բաղադրչն էր, և նույնիսկ «Դեմ եմ»-ի հիմնական կարգախոսը «Դեմ եմ պարտադիրին» իրենն ասում էր: Նրանք պնդում էին, որպեսզի կառավարությունը գնար հասարակության պահաանջներին ընդառաջ և հաներ «պարտադիրի» բաղադրիչը, ասել է թե գնար փոխզիջման, որին կհաջորդեր իրենց կողմից կառավարության հետ համագործակցությանն ուղղված քայլեր: Այո´, հենց փոխզիջումային տարբերակի գտնելու մասին էր խոսքը, ինչպես հենց նոր նշվեց «ՊԱՐՏԱԴԻՐԻԸ» հանելուց հետո: (http://www.tert.am/am/news/2014/03/27/davit-manukyan/) Այժմ, սակայն, երբ դա ի վերջո հանվել է, «Դեմ եմ»-ը հիմա էլ ասում է, թե դա մակերեսային լուծում է և պետք է առհասարակ համակարգն ըստ էության փոխվի: Գիտեք ինչ դա արդեն փոխզիջում չէ, այլ կապրիզ:
Ճիշտ հասկացեք, ես բնավ խնդիր չունեմ որևէ կողմին պաշտպանելու, կամ էլ հակառակը' փնովելու: Բնավ նման ցանկություն չկա: Պարզապես ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ նախաձեռնությունը կյանքի էր կոչվել հանուն կոնկրետ գաղափարի, ասեմ ավելին քաղաքացիական գաղափարի, որին փաստացի իրենք հասան, բայց հասնելուց հետքո հիմա էլ քաղաքական հարցեր են արդեն բարձրաձայնում, թե բա սա իբր պետբյուջեի վրա բեռ կլինի, եթե պետությունը շարունակի մեր ֆոնդերին կուտակումներ անել: Կարծում եմ դա արդեն քաղաքական գործիչների, հատկապես պուպուլիստ քաղաքական գործիչների գործն է և ոչ բնավ «Դեմ եմ»-ի խնդիրը: Այնպես որ լավ կլինի մնալ քաղաքացիական դաշտում:
Ի՞նչ ասել է թե բեռ կլինի պետության վրա: Հասկանալի է, որ պետբյուջեից այժմ պետք է նաև գումարներ հատկացվեն մեր ֆոնդերին, որն էլ իրենից իրոք ենթադրում է, որ որոշակիորեն պետության վրա բեռ է ավելանում, բայց պետությունը սրանով փաստացի սոցիալական խնդիր է լուծում: Սա նույնն է ինչ այժմ բողոքեն, թե, որ պետություն համապատասխան ոլորտներին բյուդջետային հատկացումները սխալ է անրվում կամ էլ մեկ ոլորտին ավելի շատ է հատկացվում քան մյուսին: Հասկացեք սա արդեն միանգամայն այլ խնդիր է և ոչ բնավ տվյալ քաղաքացիական նախաձեռնության խնդիրը: Դեմ չեմ, կարելի է ստեղծել մեկ այլ նախաձեռնություն և այժմ էլ պայքարել բյուջետային հատկացումների «արդարացի» բաշխման համար: Դա ի վերջո մեր ժողովրդի իրավունքն է տեղեկանալ, բողոքել, պայքարել, և այլն, բայց թերևս պետք է կրկնվեմ' դա միանգամայն այլ գործ է և հիմնականում տեղավորվում է ընդդիմության գործողությունների շրջանակում:
Հ.Գ. գուցե պայքարի շարունակականությունը բխում է պետության, իսկ ավելի կոնկրետ ՀՀԿ-ի հանդեպ անվստահությունից: Եթե այդպես է, կարելի է անկեղծորեն ասել, որ «մենք Ձեզ չենք վստահում: Չենք վստահում, որ Դուք մեր ապագայի համար գումարեք կուտակում» և վերջ: Կարծում եմ դա ավելի անկեղծ կլինի քան այն ինչ այժմ կատարվում է:
Հայկ Թամրազյան