Մի հետաքրքիր դեպք պատմեմ այսօրվա ստորագրահավաքից:
Երկու կին մոտեցան, հավանաբար մայր և աղջիկ էին : Աղջիկը սկսեց կարդալ և հենց հասավ ինքնիշխանություն բառին միանգամցի բացականչեց.,<<հա բա ոնց, կստորագրեմ>> և ստորագրեց:Միանշանակ ոգևորվեց ինքնիշխանության գաղափարից: Ապա մոտեցա և ցույց տվեցի երկրորդ մասը, որը հետագայում որոշակի միջոցառումներին մասնակցելու համար էր: Այդտեղ պետք էր թողնել մի կոնտակտային տվյալ, որի շնորհիվ կկարողանայինք կապ հաստատել նրա հետ: Միանգամից հրաժարվեց և ասաց որ պատրաստ չի: Ապա հորդորեց, որպեսզի մայրն էլ ստորագրի: Այս անգամ մայրը հրաժարվեց: Երբ գնում էին, աղջիկը ասաց.-դե ոչինչ, տնից մի հոգի էլ պաշտպանի հերիք է...
Մի տեսակ զարմացա, այս աղջկան թվում էր թե միայն ստորագրելով միանգամից մեծ գործ է կատարում, պաշտպանում է: Հետաքրքիր են ՀՀ քաղաքացիները, մի մասը կարծում է, որ ոչնչի հասնել չի կարող, նույնիսկ ամեն գնով, մի մասն էլ կարծում է թե միայն ստորագրելով իր պարտքն է կատարում հայրենիքի նկատմամբ...
Իսրաելյան Էրիկ