Ինչ արած Կոնչիտա ես էլ պետք է գրեմ քո մասին, որովհետև ինչպես ես հասկացա ֆեյսբուքահայությունն առանց քեզ կյանք չունի…Քեզ հետ քնում, արթնանում, ապրում, շնչում և այլասերվում է…Ծիրան չկա ուստի Կոնչիտայացման, Կոնչիտա զակատ անելու սեզոնը սկսել է…
Գրառումներ-գրառման հետևից' տարատեսակ, տարաբովանդակ, տարբեր մակարդակի, տարբեր բնույթի' ծայրահեղ քյառթուից մինչև նուրբ, շատ նրբիկ եվրոպականի…
Նախ' հարգելիներս ժյուրիներ չեն, ժյուրիները չեն նստում…Ժյուրիի անդամներն են նստում, ժյուրիի անդամ դառնում են, լավագույն դեպքում ընտրվում են… Չգիտես ինչու բոլորը' գրեթե բոլորը գրում են ոչ թե ժյուրիի անդամները, այլ ժյուրիները…
Հարգելի բանասերներ, գուցե ես եմ սխալ?...
Երկրորդ' այսպես որ շարունակվի գրդոնչիների թիվը կարծես գնալով կշատանա,կբարգավաճի թե <ՖԲ>>-ում, թե բոլոր կայքերում, թե գրեթե բոլոր լրատվամիջոցներում ու կարծես բոլոր բնագավառներում…Առավելապես քաղաքականությունում…
Երրորդ' այսպես որ շարունակվի, Ինգայի և Անուշի ինադու Հայաստանում կոնչիտաները կշատանան կամ ընդհատակից դուրս կգան…
Շուտով փողոցներում կհայտնվեն մարդիկ մայկաների վրա' <<Մենք բոլորս Կոնչիտա ենք>> գրառումներով:
Այ այստեղ ստիպված ինադու ես էլ կհիշեմ Կոմիտասին' դե եկ վարդապետ ու մի խելագարվիր…

 

Ռոբերտ Մելքոնյան