Մամուլի ասուլիսի ընթացքում Պույոլը պաշտոնապես հայտարարեց կարիերայի ավարտի մասին: Կառլեսը խաղացել է կատալոնական ակումբում իր ամբողջ կարիերայում, սակայն վերջին ամիսներին դաշտ դուրս չէր գալիս վնասվածքի պատճառով: Նա նշեց, որ չի խաղալու Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Աթլետիկոյի» հետ մրցավեճում, որտեղ Բարսան կարող է չեմպիոն հռչակվել: «Ինչ կլինի իմ կյանքու՞մ. Սկզբի համար պետք է ապաքինվել ծնկի վնասվածքից: Չեմ կարծում, որ հետագայում մարզիչ կդառնամ: Հնարավոր է՝ փոխվի կարծիքս, սակայն այս պահին մտադիր եմ այլ բաներով զբաղվել: Շաբաթ օրը «Աթլետիկոյի» դեմ չեմ խաղալու: Մարզիչները միշտ աջակցել են ինձ, բայց հիմա մենք պետք է պայքարենք տիտղոսի համար, ու ես չեմ ընդգրկվի անգամ հայտացուցակում: Պետք է ամեն ինչ ներդնենք հաղթելու համար, Մարտինոյի համար, ով արժանի է տիտղոսի»:
Վովա Հակոբյան