Երբ հերթական դասղեկն արդեն որերորդ անգամ չարաճճի, անկարգ երեխաներին հավաքում և պահանջում է, որ խելոք մնան այլևս չարաճճիություն չանեն, կարգապահ լինեն, դասերը լավ սովորեն ու սկսում խրատել…Երեխաները գլխահակ լսում են , մտքում ՙՙ ծիծաղելով ՚՚ հերթական դասղեկի հերթական պահանջների վրա, իմանալով որ մեկ է ոչինչ չի փոխվելու…Հատկապես երբ տեսնում են, որ կարգապահությունից խոսող դասղեկը չնկատելու է տալիս անհարգելի բացակայող մեծահարուստ պաշտոնյայի տղային…
Զանգը խփե՛ց…Չարաճճիության և անկարգության խրախճանք… Մշտական, անփոփոխ, ցավոք կարծես հարատև…
Ցավն այն է, որ բոլորը գիտեն որ իրար խափում են, որ այդ ամենը սուտ է, ձևական կամ հերթական պահանջ կամ ասվում է ասվելու համար…
Այսպես ծնվում է երկերեսանիությունը, սուտը, խաբկանքը, ձևականությունը և մնացած զիբիլները՝ հասնում պետական, միջպետական, նույնիսկ համաշխարհային մակարդակի…
Հասկացաք, թե ոչ?...Աստված ձեզ հետ…
Հասկացողը կհասկանա, հասկացողների մի մասը կնեղանա, մի մասը կթշնամանա…Աստված նրանց հետ էլ, թող ապաշխարհեն…

 

 

Ռոբերտ Մելքոնյան