Քանի դեռ լրիվ չենք տարվել կոնչիտիզմի նոր զարգացումներով՝ Ստյոպա Սաֆարյանի ու Արաշակյան քույրերի վերկտորով, իրոք կարևոր լուրեր եմ ուզում հայտնել՝ Ուկրաինայի մասին:


Համացանցում լայնորեն տարածվում են երկու գաղտանլսված հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցից պարզ է դառնում, որ Դնեպրոպետրովսկայն օլիգարխ Կոլոմոյսկին, ով հանդիսանում է ուկրաինական հրեական օլիգարխիկ կլանի պարագլուխը, շատ անմիջական կապ ունի Օդեսսայի սպանդի հետ, ինչպես նաև անցել է բացահայտ տեռռորի՝ Խունտայի տիրույթից դուրս գտնվող գործիչների հանդեպ:


Առաջին ձայնագրությունում Կոլոմոյսկին սպառնում է Օլեգ Ցարյովին, որ Ցարյովին ու Հարազատներին կկախեն հրապարակներում և դա անում է հրեական համայնքի անունից:


Սակայն ամենահետաքրքիրը երկրորդ հեռախոսազրույցն է, որտեղ «Մաքսային միության մատակարարներների» կազմակերպության նախագահ Օլեգ Նոգինսկին խոսում է Իսրայելի պատվո հյուպատոս Էպշտեյնի հետ ու գանգատվում ոչ միայն նրանից, որ Կոլոմոյսկին հրեաների անունից սպառնացել է Ցարյովին ու գլխագին նշանակել, այլև շատ ավելի լուրջ թեմաներով:


Նոգինսկին մասնավորապես ասում է բաց տեքստով, որ հենց Կոլոմոյսկին է կազմակերպել ու ֆինանսավորել Օդեսսայում հակամայդանի ներկայացուցիչների ֆաշիստական սպանդը ու հիմա էլ շարունակում է սպանությունները՝ ողջ մնացած անտիմայդանիստների շրջանում (ըստ նոգինսկու՝ հրդեհից հետո ևս 16 հոգու են վերացրել): Հարցի գինը եղել է Օդեսսայի շրջանի վերահսկողությունը, սակայն Կոլոմոյսկին լրիվ դուրս է եկել վերահսկողության տակից ու Ավակովի թիմի հետ պայմանավորված ծեծելու ու ջարդելու սցենարի փոխարեն, դիմել է ֆիզիկական լիկվիդացիայի տարբերակին:
Ավելին, Նոգինսկին առաջարկում է Էպշտեյնին, որպեսզի հրեական համայնքը հանդես գա հայտարարությամբ, որում մասնավորապես կշեշտվի, որ իրենք ձեռք են քաշում Կոլոմոյսկուց ու ոչ մի ընդհանուր բան չեն ուզում ունենալ նրա հետ, որովհետև Կոլոմոյսկին ուզում է նոր Հիտլեր դառնալ՝ իր փոքրիկ ֆաշիստական օլիգարխիկ պետությունով:


1. Կոլոմոյսկիյ-Ցարյեվ հեռախոսազրույցը

http://www.youtube.com/watch?v=HvixppJqOvE


2. Նոգինսկիյ-Էպշտեյն հեռախոսազրույցը

http://rusvesna.su/news/1400145758


Հ.Գ. Հասկանում եմ, որ մեր արևմտամետները հեսա կսկսեն կենաց մահու պայքար այս լուրի դեմ, բայց դե մարդ պետք ա առնվազն տկարամիտ լինի, որ չտեսնի, թե իրականում ինչ կեղտ էր Մայդանը ու ինչքանով բազմապատկվեց էդ կեղտը՝ Մայդանի հաղթանակի արդյունքում:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան