Բոլորս էլ տեղյակ ենք, որ վեջերս Ուկրաինայի հարավարևելյան երկու շրջաններում' Դոնեցկում և Լուգանսկում, տեղի ունեցան հանրաքվեներ: Դրանց դրդապատճառների վերաբերյալ եղան մի շարք մեկնաբանություններ: Ոմանք կարծում են, որ սա Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականություն շարունակականությունն է, ոմանք, թե իբր ուկրաինացիք իրենք են ապստամբում Կիևի դեմ' ելնելով ինչ-ինչ համոզմունքներից (օրինակ ֆաշիզի դեմ պայքարից և այլն): Սակայն այստեղ կարող է լինել մեկ այլ հանգամանք, որն անզգուշաբար անտեսվում է մի շարք փորձագետների կողմից: Խոսքը Ռուսաստանի կողմից Կիևը հանդեպ ճնշման մասին է: Փորձեմ ավելի հստակ լինել և բացատրեմ միտքս:
Բանն այն է, որ Դոնբասում անցկացված հանրաքվեներից հետո եղան մի շարք մեկնաբանություններ, որոնց առավել ուշադրությամբ կարծում եմ պետք է հետևել ռուսական կողմի պաշտոնյաների մեկնաբանություններին: Օրինակ երեկ Ռուսաստաի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը "Россия 24" հեռուստաընկերության եթերից կարծիք հատյնեց, որ օրերս անցկացված հանրաքվեներ իմաստներից մեկն էլ այն է, որ Կիևը վերջապես ուշադրություն դարձնի իր ժոովրդի պահանջներին և ակնկալիքներին: Վերջինս ամենայն հավանականությամբ, նկատի ունի երկրի դաշնայնացման հարցի հանդեպ Կիևի ուշադրությունը, քանի որ իսկզբանէ այս պայքարը եղել է հանուն երկրի դաշնայնացման, այլ ոչ թե' պառակտման (համենայնդեպս զուտ փաստերի զուգորդման տեսանկյունից): Ուզում եմ Ձեր ուշադրությանը հրավիրել այն հանգամանքը, որ Նարիշկինի նման կարծիքներ են հայտնել, ինչպես Պետդումայի արտաքին հարաբերություններ հանձնաժողովի մի շարք անդամներ, այնպես էլ այլ ռուս պաշտոնյաներ:
Այնպես որ այս աբողջ գործընթացը կարող է լինել Ռուսաստանի կողմից ճնշման միջոցներ Կիևի նկատմամբ, որպեսզի իշխանություններն ի վերջո այս հակամարտությունը լուծեն Ռուսաստանի կողմից նախօրոք առաջարկված ծրագրով: Պատահական չէ, որ այդպես էլ որոշում չկայացվեց այդ շրջանների կողմից միանալ Ռուսաստանին: Ռուսաստանին սա պարզապես պետք չէ, դեռ պետք է Ղրիմը մարսել: Ռուսաստանի պարզապես պետք է պահպանել և մեծացնել իր ազդեցությունը Ուկրաինայում: Մի խոսքով սպասենք իրադարձությունների զարգացմանը: Բացառել էլ,սակայն, պետք չէ, որ այդ շրջաննեը կարող են և հայտնվել Ռուսաստանի կազմում, սակայն, սա կլինի այդ երկրի համար վատագույն սցենարը ստեղծված միջազգյաին իրադրության պայմաններում:

 

 

Հայկ Թամրազյան