Մեր հայկական հարսանիքներում Նիկոլի թվից պահպանված ավանդույթներ կան, որոնց իմաստն ու նպատակը տենց էլ չեմ հասկանա: Եկեք սկսենք հյուրերի ցուցակից: Ո՞վա ասել, որ հարսանիքին «Պարտադիր» պետքա ներկա լինեն, ասենք, Հեռվաշեն գյուղի բարեկամները (օրինակ տատիկի մորքուրի երեխեքը կամ թոռները): Ախր էդ մարդկանց հետ տարվա մեջ գոնե 1 անգամ էլ չենք խոսում հեռախոսով, ասեմ ավելին փողոցում էլ տենանք չենք ճանաչի: Ինչի՞ պետքա 300 հոգանոց հարսանյաց զալը լիքը լինի: Չի՞ կարա լինի հարսանիք, օրինակ' 50 հոգով (սենց թե նենց էդ 300 հոգուց մենակ էդ 50-ննա, որ սրտանց ուրախանալու համարա գալիս, մնացած 250-ը գալիս են ուտել-խմելու ու տարոսիկ տանելու համար): Կամ ասենք հարսանիքի կեսից մի հատ երեխա (ու պարզ չի, թե ինքը ո՞ր կողմիցա բարեկամ) շատ լուրջ որոշումա, որ ինքը պիտի բարձրանա բեմ ու հարսի ու փեսայի համար արտասանի (էն որ ուզում ես ֆռաս հարցնես' բալիկ ջան դու ո՞վ ես, էս ԱԼՄ-ն չի, իջի՛ բեմից), ընդ որում իրա արտասանությունը հարսանիքից խլումա տենց մի 10-15 րոպե: Էս նույն սերիայից մի հատ աբսուրդ էլ կա' պոռտապար հայկական հարսանիքում (երևի արաբները կոտորվել են իրանց հարսանիքներին հայկական ուզունդարայի տակ պարելով): Կամ ասենք մի հատ տղայա մտնում զալ' օձը վզին փաթաթած: Մի 4 անգամ պտույտներա անում, հետո օձին դնումա, կոկորդիլոսինա բերում, հետո մի քանի կրակա բերանով հանգցնում ու գնումա: Հա՛, իմմմա՞ստը: Էդ ընթցքում մարդիկ կարային պարեին, ուրախանային:
Թերևս իմ համար ամենասարսափելի երևույթը հայկական հարսանիքներին հնչող երաժշտություննա: Չէ՛, բայց դուք մի հատ կարդացեք էս տողերը' թուշդ պաչեմ զօր գիշեր, խալ Ըլնեմ, թշիդ վրա խալ Ըլնեմ (լինեմ չէ, հենց էլ Ըլնեմ)....... Խալ ըլնեմ, սենց երգեր մի՛ երգեք էլի, ընդհանրապես հայկական «ռաբիս» մասը հանե՛ք հարսանիքներից: Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե հարսանիքին պարեն Elvis Presley-ի, Michael Jackson-ի ու շատ նոր աստղերի երգերի տակ: Հա՛, հասկացանք, էլի թող լինի հայկական ավանդական հարսանիք, բայց բաներ կա, որ էլ չի նայվում: Դու՛րս եկեք էդ քարացած ստանդարտներից ու էդ օրը նենց կազմակերպեք, որ գոնե 1 բանով տարբերվեք ու հետագայում հիշելու ու թոռներին պատմելու բան ունենաք: Ճոխության հետևից մի՛ ընկեք ու արեք նենց, ոնց ձեզա հարմար, որ ձեր հարսանիքից դուք հաճույք ստանաք, ոչ թե պապու եզան գեղից եկած հյուրերը:
ՀԳ. Մնումա մեկին գտնեմ, որ իմ նման կմտածի ու կկիսի կարծիքս: Ու՞ր ես, իմ միակ ու հավատարիմ ասպետ: :D
Քրիստինա Ստեփանյան