Մաշտոցի պուրակի անվանակոչման բողոքավորներից Գևորգ Սաֆարյանի և մնացածների նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. նման հաղորդում կանի ոստիկանությունը, և ամենաարդար դատարանը բնականաբար հավատ կընծայի ամենաօրինական ոստիկանությանը և ոչ թե Գևորգի և մնացածների ասածին: Նույն ձևով միջնադարյան Եվրոպայում հալածում էին նրանց, ովքեր պնդում էին, որ ոչ թե արեգակն է պտտվում երկրի շուրջը, այլ ընդհակառակը: Մի քանի հարյուր տարվա մաքառումներից հետո եկեղեցին վերջապես ընդունեց այդ փաստը, ինչը հույս է տալիս, որ նույն ձևով մի քանի հարյուր տարի անց հայաստանյան ոստիկանությունը վերջապես կընդունի, որ ինքն է բռնություն կիրառում ակտիվիստների նկատմամբ՝ ոչ թե հակառակը... Տխուր ՃՃՃ-ներ...
Վախթանգ Սիրադեղյան