Գյումրեցիների համար, օրհասական խնդիրը միշտ էլ եղել է ու կա' աշխատանքի և աշխատատեղերի բացակայությունը, հրատապ է տնակային ավաններում գոյատևող ընտանիքների բնակարանային խնդրի հարցը, իսկ մնացածը, այս ֆոնին մղվում են հետին պլան: Երկրորդ խնդիրը, դա երկրորդական փողոցների կարգավորման և լուսավորության խնդիրն է, երրորդը' քաղաքային աղբանոցի անվերջանալի ծուխն է, որը հարավային քամուց գրեթե մշտատև կախված է Մուշ, Ավստրիական և Անի թաղամասի մի հատվածի վրա: Անշուշտ, սա իմ տեսանկյունից, ձեր տեսանկյունից մի գուցե այլ խնդիրն եք տեսնում, համամիտ եմ ձեզ հետ, եկեք միասին ընդհանուր պատկեր ստանանք, իսկ լուծումը...

 

 

Մամիկոն Համբարյան