Հետաքրքիր է՝ Վրաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել է ոչ թե նախագահը կամ վարչապետը, այլ՝ արտգործնախարար Մ. Փանջիկիձեն (Եթե համեմատելու լինենք, Հայաստանում Օլանդին դիմավորել է Ս. Սարգսյանը, իսկ Ադրբեջանում՝ այդ երկրի փոխվարչապետը): Ապա վերջինս ֆրանսիացի բարձրաստիճան հյուրին հրավիրել է նույն օդանավակայանի VIP սրահի ընդունարան, որտեղ սակայն այնքան էլ VIP պայմաններ չեն եղել, ինչի մասին փաստում է համապատասխան տեսանյութը: Այդս հանգամանքը քննարկման առարկա է դարձել վրացական ԶԼՄ-ներում: Շատերը Վրաստանի իշխանություններին քննադատել են Ֆրանսիայի նախագահին ոչ պատշաճ կերպով հյուրընկալելու համար, ինչն, իհարկե, հասկանալի է, քանի որ, գոնե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքմանն ընդառաջ, ԵՄ անդամ Ֆրանսիայի ղեկավարի համար իրոք որ կարելի էր ավելի բարձր մակարդակի ընդունելություն կազմակերպել:
Ալիկ Յերոյանց