Խոյ.Հորոսկոպի այս նշանը, թեւ չի չի փայլում իր քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում է իր կրքոտությամբ:


Ցուլ. Կարծիք կա, որ այս նշանի տակ ծնված մարդիկ ունենում են ջերմ և փափուկ շրթունքներ: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները:


Երկվորյակ.Այս նշանի մարդիկ բավականին շատ են համբուրվում, սակայն աչքի չեն ընկնում կրքոտությամբ:Երկվորյակները բազմազանություն են փնտրում ու գնալով ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:


Խեցգետին. Համարվում է ամենաշատ համբուրվող նշանը: Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ:


Առյուծ.Առյուծները համեմատաբար ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ' համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում:


Կույս.Կույսերը շատ ամաչկոտ են այս հարցում, համբուրում են բացառապես իրենց սիրած էակի հետ, քանի որ լինելով զզվող, երբեք չեն համբուրի նրան, ով դուր չի գալիս նրանց:


Կշեռք. Այս նշանի տեր մարդկանց համարում են համբույրի վարպետներ, կհամբուրվեն ում հետ ասես և որտեղ ասես: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:


Կարիճ.Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում, քանի որ նա համբուրելիս ցույց է տալիս ինչպես իր սերը, այնպես էլ ատելությունը:


Աղեղնավոր.Լավ տրամադրության դեպքում նրանք կարող են համբուրել առաջին պատահածին: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, չնայած աչքի չեն ընկնում համբուրվելու տեխնիկայով:


Այծեղջյուր.Նրանց համբույրները սառն են և անզգացմունք, դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Այծեղջուրը ամենաքիչ համբուրվող նշանն է:


Ջրհոս.Իրենց համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով են համբուրում:


Ձկներ.Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Ձկները առավել սիրում են, երբ իրենց համբուրում են:

 

 

Անուլ Գրիգորյան