Վահան Տերյան...ահա մի բանաստեղծ,որը համարյա կարիք չունի հատընտիրի,որովհտեւ այնքան ընտիր է այն ամենը,ինչ նա ստեղծել է:Եւ ահա՛ մի բանաստեղծ,որը հոբելյանի կարիք չունի,որովհետեւ,եթե հոբելյանը որեւէ մեկին հիշելու համար է,ապա Տերյանին մենք հիշում ենք ամեն օր,եւ այդ իմաստով ամեն օր նրա հոբելյանն է:Ընդամենը 35 տարի ապրած Տերյանը արդեն թեւակոխում է իր անմահության երկրորդ 100-ամյակը եւ դեռ քանի 100-ամյակներ պիտի այրվի եւ լուսավորի մեր ժողովրդի դարավոր ուղին:«Իմ լքված սրտի կարոտը անծայր,ամեն ինչի մեջ որոնում է քեզ»...ահա այս թախծալի տողերի ու մտքերի համար էլ սիրում եմ Տերյանին:

 

 

Տաթև Աթանեսյան