Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովը պաշտոնական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասին, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին' խնդրելով դադարեցնել Ուկրաինայում <<արյունոտ գինարբուքը>>: Եվ գիտեք ինչպես?...Այս <<խելացի>> պատգամավորը կարծում է, որ ուղերձների հասցեատերերը <<կդաստիարակեն>> Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, քանի որ նա հայկական արմատներ ունի:
Հետաքրքիր է ինչքան միամիտ ու պարզունակ պետք է լինես, որպեսզի հավատաս որ իր երկրից, իր արմատներից կտրված պաշտոնյան, քաղաքական գործիչը, որը հավանաբար Հայաստանի տեղն էլ անգամ չգիտի, կարող է հաշվի առնել այդ ուղերձները և նրա սրտում կարող է կարեկցանք առաջանալ:
Ավակովի <<ականջները քաշելու>> այս ուղերձները նման է քամու դեմ փչելուն կամ մանկապարտեզի խաղի…Եվ նման խելքի տեր մարդիկ պատգամավոր և դումայի կոմիտեի նախագահ են դառնում…
Ռոբերտ Մելքոնյան