Օլանդն իր տարածաշրջանային այցով, ԼՂՀ հիմնախնդրի հարցերով քննարկումներ ունենալու և Վրաստանում վերջինիս "տարածքային ամբողջականության" (այս ձևակերպումը Ֆրանսիական կողմինն է) մասին հայտարարությամբ հանդես գալու ցանկությամբ, ըստ ամենայնի, փորձում է կրկին ապավինել Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դոկտրիններից մեկի՝ "Տյերմոնդիզմին", որն ընկած է կոլբերտիզմի գաղափարախոսության հիմքում և որի ջատագովը Ժառլ դը Գոլն էր: Սա Ֆրանսիայի կողմից սեփական "առանձնահատկության" ընդգծումն է՝ իբրև գլոբալ դերակատար: Սակայն, պետք է նշել, որ "Տյերմոնդիզմը"՝ իբրև աշխարհաքաղաքական կոնցեպցիա, չաշխատեց, քանի որ Ֆրանսիան տնտեսապես բավական զիջում էր Գերմանիային, իսկ ԱՄՆ-ն էլ շատ լավ օգտվում էր այդ հանգամանքից: Ըստ երևույթին, Հարավային Կովկասից հեռանալուց հետո, Օլանդը ստիպավծ կրկին ապավինելու է Հյուսիսային Աֆրիկայի հարազատ ափերին:

 

 

Արման Սահակյան