Ոչ իշխանական ուժերի էպոպեան հետաքրքիր ընթացք ունեցավ, իսկ որ ամենակարևորն է, այսօր կանխորոշվեց նրանց, որպես քառյակ հանդես գալու վերջի սկիզբը, կենսաթոշակային բարեփոխումների օրինագծի քվեարկությամբ:
Ինչպես հայտնի է ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները քվեարկել են ձեռնպահ՝ որոշելով հնարավորություն տալ կառավարությանը «կեսքայլ առաջ» գործողությունները դրական ավարտին հացնելու համար: Իսկ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկել են դեմ:
Այսպիսով ոչ իշխանական կամ «ընդդիմադիր» ուժերի «միասնական» գործողությունները ընթանում են 3-6-ամսյա ցիկլերով:
Առաջին եռամսյա ցիկլը տեղի ունեցավ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և ավարտվեցին նրանց միասնական գործողությունները ընտրությունները տեղի ունենալու հենց հաջորդ օրը: Իսկ այս վերջին ցիկլը սկսվեց նախորդ ձմեռվա սկզբին և ավարտի սկիզբը մեկնարկեց փաստացիորեն արդեն այսօրվա քվեարկությամբ (5 ամիս ընդհանուր գործողություններ):
օրնաչափ կերպով այդ կարճամետրաժ ցիկլերը խախտվել են միասնական ընդդիմության, միասնական գործողությունների և իշխանություններին օր առաջ հեռացնելու բարձրագոչ հայտարարությունների ներքո: Ու միշտ ընդդիմադիր դաշտի պառակտվածության փաստն ունեցել է հիմնավոր մեկնաբանություն, ոչ թե հանրային, այլ կուսակցական շահից ելնելով:
Եվ այսպես՝ մենք առաջիկայում կտեսնեն ոչ իշխանական «հրաշալի քառյակի»՝ միմյանց քննադատելու, այլախոհության տարատեսակ դրսևորումներ, ընդհուպ մինչև «իշխանություններին ծախվելու» մեղադրանքներ:

 

Վահագն Սարոյան