Բա ասում էին Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք»-ը մարդ-կուսակցություն է: Պարզվում է, որ իրանք կուսակցության խորհրդի անդամներ էլ ունեն, ովքեր ոչ միայն ակտիվ մասնակցություն են ունեցել ՀԱԿ-ի մղած պայքարում, այլ պայքար են մղու միմյանց դեմ: Ավելին՝ Մակեյանի կուսակիցները նրան մեղադրում են կուսակցության կենտրոնական գրասենյակը վարձակալությամբ տալու և Վազգեն Խաչիկյանի հետ գործարքի գնալու մեջ: Իհարկե հայտնի է, թե ով է բզբզում Մակեյանի դեմ «ապստամբությունը», սակայն հետաքրքիր է, որ իշխանություններին կոմպրոմատային պայքարի մեջ մեղադրողները ևս, անհրաժեշտության դեպքում, դիմում են իրենց կողմից «մերժված» պայքարի ձևին: