Մարդիկ կան, երբ ուզում են կռիվ-կռիվ խաղալ, հավաքվում են ու գնում են օրինակ Սևան, իրար վրա ներկի շարիկներով կրակում են, հաց են ուտում ու հետ են գալիս Երևան' մինչև միլիտարիզմի հերթական պրիստուպը:
Ասածս ինչ ա, կարելի ա քաղաքից դուրս մի հատ տեղ գտնել, որտեղ մարդիկ կգնան ու ռոլեվոյ խաղեր խաղան' ակծիվիստներ-ոստիկաններ- լրագրողներ: Հավեսով գոռգոռան, իրար քաշքշեն, թավալ տան գետնով, հետո նստեն ավտոն ու գնան հատուկ վերցրած շենք "քաղմաս" :
Ունէտ ամեն ինչը հավեսով նկարեն ու գցեն յութուբ: Հաղթողներն էլ իրավունք ստանան մի անգամ քաշել Օսիպյանի ուսադիրը, ոտերից բռնել իսկակակն ակտիվիստին կամ ինքնաչափալախվել իսկական ոստիկանական մեքենայում :
Բայց կրկնեմ էս ամեն ինչը քաղաքից դուրս' հանգստյան օրերին :
Տիգրան Քոչարյան