Այսօր ներկա էի Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի,Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող այգու Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու արարողությանը, որտեղ ներկա էին երկու հանրապետությունների նախագահները։
Ցավում եմ, որ այդ միջոցառման ընթացքում ականատես եղա մի երևույթի, որի անունը ոմանք դնում են քաղաքացիական դրսևորում, այն է, խաղաղ ցույց, այն պարագայում երբ մի քանի տասնյակ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ աչքերի առջև հայհոյում էին /իսկ դա երևում է բազում տեսանյութերից/, սադրում ոստիկաններին և փորձում էին հրահրել անկարգություններ...
Հարգում եմ մարդու ազատ արտահայտվելու իրավունքը /չնայած յուրաքանչյուր անձի համար պայքարն ու նպատակները մնում են սեփական բարոյականության և իրավագիտակցության հարթությունում/...
Սակայն, հարգելի երիտասարդներ, ինչո՞ւմն է խնդիրը....այգին անվանակոչելուց արդյոք այն դադարում է լինել հանրային, սիրված վայր, գեղեցիկ և բարեկարգ հանգստի գոտի՞՞՞.... հարցս հռետորական է, չեմ ակնկալում պատասխան։

 

Մարիա Բարաղամյան