Այս տեսանյութում ակնհայտ երևում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Շարլ Ազնավուրի համերգին եկավ ուղեկցող փարոսիկներով (միգալկա) մեքենայով, և նրան ուղեկցում էին պետական պահպանության կրծքանշանով անձինք։ Հիմա հարց է առաջանում, թե որ սխրանքի համար են ժողովրդի վճարած հարկերով Տիգրան Սարգսյանին ուղեկցում և պահպանում, այն դեպքում, երբ Հայաստաի տնտեսությունը աղետալի վիճակի հասցնելու պատասխանատվության մեջ նրա դերը խիստ առանցքային է եղել։ Իսկ եթե նախկին վարչապետները նման արտոնություններ ունեն, ապա նույն տրամաբանությամբ Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը, Արմեն Դարբինյանը, Արամ Սարգսյանն ու Խոսրով Հարությունյանն էլ են վարչապետ եղել, բայց նրանց կարծես թե ոչ ոք չի ուղեկցում։

 

Արմեն Ասլյան