Երբ արտասահմանում ասում ենք՝ we are from Armenia, ու զրուցակիցը շշմած նայում է դեմքներիս, որովհետև նման երկրի մասին երբեք չի լսել, ու մենք հաջորդ րոպեին ասում ենք, որ մենք ենք առաջինը քրիստոնեությունը ընդունել, դա էլ չի օգնում, որ ճանաչելի դառնանք, երրորդ քայլում ասում ենք մեզ թուրքերը ցեղասպանել են, էտ էլ չեն հասկանում ու այ հենց այդ ժամանակ ընկնում ենք փնտրտուքի մեջ թե ժամանակակից ինչ երևույթ կամ կամ անհատ կա, որին աշխարհում կճանաչեն, ու մենք էլ իրա միջոցով ճանաչելի կդառնանք: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ: Մի քանի վայրկյան հետո կանգն ենք առնում այս անվան վրա: Մարդ, որ աշխարհի ամենահայտնի հայն է, որի համբավն ու փառքը ավելին է քան շատ երկրների ղեկավարներինը: Ասեմ որ պատիվ եմ ունեցել 2 տարի առաջ Ախալցխայում (իմ և իր պապերի ծննդավայրում) ներկա լինել և վայելել մենահամերգը.... Եվ հիմա իր կյանքի մայրամուտին 90-ամյա բարի պապիկը ժամանել է Հայաստան: Նա Հայաստանում է, բացառիկ օր է, երբ Հայաստանում միառժամանակ գտնվում է և ազդեցիկ երկրի նախագահն ու աշխարհահռչակ Շառլը... Բայց արի ու տես, որ կոնչիտայի թեման շատ ավելի կարևոր է քան որ Շառլը այստեղ է: Ֆեյսբուքահայերի պատերին ծփում է կոնչիտային վերաբերող ազգափրկիչ ստատուսները, ու այսպես մինչև ու՞ր: երկու օր է Ֆեյսբուքում կոնչիտայագաղջը պատել է, պետք ա մանրադիտակով փնտրես, որ իմանաս վերջը Շառլը եկավ, էտ մարդուց միատ երգ դնենք, տեղը գա գլուխ ենք գովում, թե՞ թրաշով կոնչիտայի և նույնքան այլ անդուրների նկարներն շեյր անելուց ու հայհոյելուց ազգափրկիչ գործ ենք անում....
Մի խոսքով մենք վատն ենք տեսնում ու չհասկանալով քարոզում, ով չգիտեր կոնչիտային Հայաստանում էնքան քննարկվեց, որ արդեն բոլորը անխտիր իմացան, իսկ Շառլը եկավ երգեց ու կգնա.., Սա էլ իմ սիրած երգը, եկեք վայելենք, որ մի քիչ եվրատեսիլի գաղջը ցրվի

 

 

Հակոբ Սաֆարյան