Հարսանեկան ճամփորդությունը ամենակարևոր հանգամանքներից մեկն է նոր ամուսնացած զույգի սերն ու հարաբերությունները ամրապնդելու համար, այդ պատճառով զույգերը մեծամասամբ նախապատվությունը տալիս են առավել ռոմանտիկ վայրերին: Ներկայացնում ենք աշխարհի լավագույն վայրերը ձեր մեղրամիսն անցկացնելու համար:

 

Մալդիվյան կղզիներ

Հնդկական օվկիանոսի մարգարիտը միանշանակ ամենագեղեցիկ վայերից մեկն է ռոմանտիկ ճանապարհորդության համար: Դե պատկերացրեք՝ սպիտակ ավազ, լազուրե օվկիանոս և անխախտ լռություն: Իրական դրախտ երկուսի համար, որտեղ տեղ չկա ձանձրույթի համար, և որտեղ կարելի է լիարժեք կտրվել արտաքին աշխարհից:

 


Սանտորինի

Էգեյան ծովի այս կղզիախումբը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Բարձրադիր լինելու շնորհիվ կարելի է զմայլվել շուրջբոլորը տիրող անսահման գեղեցկությամբ: Բացի այդ, այս վայրը հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտներով: Դե ինչ, սպիտակ տներ՝ կապույտ տանիքներով, հունական ոճի ճարտարապետություն, արև և ծով, մի՞թե հրաշալի չէ:

 

Վենետիկ

Աշխարհի բնակչության մեծամասնության կարծիքով Վենետիկը երկրագնդի ամենառոմանտիկ վայրն է: Ջրերի վրա կառուցված այս պատմական քաղաքը շուրջ տարին ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների, ովքեր քաղաք են ժամանում շրջելու վենետիկյան հանրահայտ գոնդոլներով, Սան-Մարկո հրապարակում կերակրելու աղավնիներին և վայելելու իրենց սերը:

 

Բորդո

Ֆրանսիական այս ագարակը, ամբողջ աշխարհին հայտնի խաղողի այգիներով, բնականաբար, այն վայրն է, որտեղ պատրաստվում են աշխարհի ամենահամեղ գինիներով, և շատերին գրավում է հենց իր այդ առավելությամբ, իսկ սիրահար զույգերը այստեղ են ժամանում ոչ միայն համադամական ցանկություններից ելնելով, այլև հիանալու միջնադարյան ժամանակաշրջանի շքեղությունը պահպանած ագարակի գեղատեսիլությամբ, և վայելելու տեղի մաքուր օդը:

 

Փարիզ

Մի՞թե սա ամենահայտնի սիրո քաղաքը չէ: Պատմական անցյալ, խոհարարական գլուխգործոցներ և փարիզյան հայտնի շքեղությունը ստեղծում են անկրկնելի ռոմանտիկ մթնոլորտ: Սիրահարներին սպասվում են անչափ գեղեցիկ էքսկուրսիաների Էյֆելյան աշտարակ, Լուվր, Մոնմարտ, կրուասաններով նախաճաշ և գեղեցիկ սրճարաններում սրճախմություն:

 

Մավրիկի

Լյուքս, բառիս բուն իմաստով: Այս վայրը առաջարկում է հանգստի շքեղ տարբերակ: Մեգապոլիսներից հետո այս վայրը առաջին հերթին գրավում է իր վայրի բնության գեղեցկությամբ: Ձկնորսություն, դայվինգ, զմրուխտե տրոպիկական վայրեր, ջրվեժներ… Եվ այդ ամենը կյանքը վայելելու համար:

 

Լաս Վեգաս

Խաղային բիզնեսի միջազգային մայրաքաղաք: Սա հրաշալի վայր է էքստրիմի և սուր զգացողությունների սիրահարների համար: Իսկ եթե սիրահարները նաև ճոխություն են նախընտրում, ապա այստեղ դրա համար ստեղծված են լավագույն պայմանները: