
Վախճանվեց Հայ թատրոնի լեգենդ, կատակերգության տիտան մեր տաքսի-տաքսի Ռոզը՝ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ...
Ցավալի եւ անդառնալի կորուստ: Նրա ներկայացումները՝ որպես կլասիկ նմուշներ, միշտ կմնան մեր թատրոնի պատմության մեջ եւ իր սիրելի ժողովրդի սրտում: Դեռ մանկուց պաշտել եմ այս դերասանուհուն: 2012թ. դեկտեմբերի 8-ն էր (լավ եմ հիշում օրը) գնացել էի «Մեր տան տերերը» ներկայացմանը՝ հատուկ տեսնելու իմ պաշտելի դերասանուհուն: Տեսնեիք՝ ինչ շռնդալից ծափահարություններ տեղաց, երբ բեմի վրա հայտնվեց լեգենդը... փառահեղ դերասանուհի էր:
Ժողովուրդը նրան պաշտում էր, սիրում էր, գժվում էր իր համար: Նրա մի բեմ դուրս գալն էլ ամեն ինչ էր: Հայ կատակերգական ժանրը նմանը չի ունեցել եւ չի էլ ունենա... Միշտ փնտրել եմ ուղիներ՝ հանդիպելու տաքսի-տաքսի Ռոզի հետ, բայց վերջերս նրա վիճակը այն չէր... Խորապես ցավում եմ... Ախր, իմ սիրելի դերասանուհին էր... Այո՛, ես իր համար գժվում էի, շա՜տ էի սիրում...
Լույսերի մեջ մնաս, սիրելի՜ արտիստուհի...
Լուսանկարը իր վերջին ներկայացումից՝ «Մեր տան տերերը» է, որ նկարեցի եւ որպես թանկ հիշատակ միշտ կպահեմ ինձ մոտ:
Սերգեյ Մանվելյան