Բավական ուշագրավ վճիռ է կայացվել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից, որով Թուրքիան 90 մլն եվրո է փոխհատուցելու հույներին 1974 թ. Կիպրոսի հյուսիսային հատվածի գրավման հետևանքով: Փոխհատուցվելիք գումարի մի մասը հատուցվելու է պատերազմի հետևանքով անհետ կործաների ընտանիքներին, մի մասն էլ' Կիպրոսի հյուսիսային Քարփազ շրջանի հույներին թուրքական ռազմական գործողությունների ժամանակ կորուստների համար:
Կիպրոսի Հանրապետությունից Թուրքիայի դեմ հայց էր ներկայացրել ՄԻԵԴ դեռևս 1994 թ., հետագայում կայացվել էին վճիռներ' առանց փոխհատուցման պարտավորեցման: Իսկ այս վճռով Թուրքիային փոխհատուցման պարտավորություն է դրվել:

 

Լևոն Հովսեփյան