Հարգելի՛ բուժքույրեր,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Մաղթում առողջություն, համբերություն ամենօրյա ծանր և պատասխանատու աշխատանքում։
Ձեր համեստ, բայց անչափ կարևոր ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել:
Վստահ եմ, որ անկախ ամեն ինչից, ժամանակավոր դժվարություններից ու առօրյա հոգսերից՝ դուք այսուհետ նույնպես սիրով ու նվիրումով եք իրականացնելու ձեր աստվածահաճո առաքելությունը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն բոլորիդ ընտանիքներին:
Եղեք առողջ և երջանիկ։

 

 


Տարոն Մարգարյան