Ինչպես էլ վերաբերվենք մեր ղեկավարությանը կամ աշխատակակիցներին, վարքի որոշակի կանոնների աշխատավայրում հետևել պարտավոր ենք: Ի՞նչ կարող ես անել, չէ՞ որ հենց «հարազատ» կոլեկտիվում է, ըստ էության, աշխատունակ մարդն անցկացնում իր օրվա մեծագույն (և լավագույն) մասը: Իսկ ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում անվերջ «պատերազմական գոտում» գտնվելը:
Եվ եթե անգամ բոլոր գործընկերները կարծես միտումնավոր մեկը մեկից անհաջող բնավորություն ունեն, պետք է որոշակի փոխզիջման, կոնսենսուսի հասնել: Եվ հենց այդ գործընթացն ավելի հեշտացնելու համար սոցիոլոգները մշակել են աշխատավայրի էթիկետը:
Աշխատանք՝ հանուն աշխատանքի
Բազմաթիվ տղամարդիկ, ում ընտանեկան կյանքը ոչ այդքան բարենպաստ է դասավորվել, կարծում են, որ հիմնարկն այն վայրն է, որտեղ կարելի է հանգստանալ տնային առօրյայից: Մարդը այդ պայմաններում ենթագիտակցորեն կսկսի դրսևորել այն որակները, որոնք ընտանիքում ստիպված է ճնշել: Բայց անգամ ամենասրամիտ ու թեթևաշունչ անձնավորությունը բեռ կդառնա ղեկավարության համար, եթե իր գործնական պարտականությունները «չձգի»: Այստեղից ակնհայտ եզրակացություն. հիմնարկում պետք է աշխատել, ոչ թե ընդունել այն որպես ակումբ՝ ըստ հետաքրքրությունների:
Պահել լեզուն ատամների արանքում
Որոշ կազմակերպություններում և ռեժիմային օբյեկտներում աշխատակիցները ստորագրում են փաստաթուղթ գաղտնիքների չտարածման համար: Բայց և սովորական գործավարները կարող են խանգարել ընկերության բարգավաճմանը, եթե սկսեն օտարների մոտ խոսել ռազմավարական պլանների և սպասվելիք գործուղումների մասին: Եվ բացի այդ, իսկական տղամարդը պետք է զուսպ լինի և չբամբասի անգամ գործընկերների նեղ շրջանակում:
Ոչ մի խոստովանություն
Աշխատավայրում վարքի կանոնները ոչ միայն բացառում են բամբասանքները, այլև չպետք է առիթ տաք գործընկերներին բամբասանքների համար: Կանանց մոտ դա խնդրահարույց է, քանի որ նրանք պատրաստ են անձնական կյանքի գաղտնիքները պատմել ում ասես: Իսկ տղամարդկանց համար ավելի հեշտ է գիտակցել, որ ողջ ասվածը կարող է օգտագործվել իրենց դեմ:
Ո՛չ թե ընկերներ, այլ ծանոթներ
Ղեկավարության հետ անցնելը մտերիմ, անձնական շփման տաբու է ցանկացած բիզնեսմենի համար: Աշխատակիցները, որոնք աստիճանով ցածր են, պետք է հասկանան, որ բարեկամական հարաբերությունները գործընկերների հետ խրախուսվում են, իսկ իսկական ընկերությունն արդեն ենթադրում է որոշակի պարտավորություններ, որոնք երբեմն հակասում են աշխատանքային պահանջներին:
Աղբյուր՝ http://tinyurl.com/kdpqfcj