Եվ Լիբիայում, և Եգիպտոսում, և Իրաքում և Սիրիայում նույն պատճառաբանությամբ՝ ասել է թե սեփական իշխանություններից ժողովրդին պաշտպանելու նպատակով Արևմուտքը զորք մտցրեց այդ պետությունների տարածք, մարդկային բազմաթիվ զոհերի և տառապանքների գնով իշխանափոխություն իրականացրեց բացառապես Սիրիայում, իսկ այսօր, երբ Ուկրաինայում իշխանություններն ակնհայտորեն պատերազմ են իրականացնում սեփական ժողովրդի մի հատվածի դեմ, Արևմուտքը ոչ միայն չի մտնում Ուկրաինա, այլև սպառնում է Ռուսաստանին, որ եթե Ռուսաստանը զորք մտցնի և պաշտպանի սեփական ժողովրդի անվտանգությունը, Արևմուտքը կհրահրի երրորդ համաշխարհային պատերազմ:
Այս երկակի ստանդարտենրը նույնն են, ինչ ժամանակին քարոզում էր Ադոլֆ Հիտլերը՝ դասակարգելով մարդկությանը: Այսօր ևս դասակարգվում է մարդկությունը և այն, ինչ կարելի է Արևմուտքին, չի կարելի փաստացի Արևելքին, ինչը, բնակաբնաբար, չի կարող հանդուրժել ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, վստահ եմ, ինչ-որ ժամանակ անց նաև Եվրոպան:
Հ.Գ. Ներքաղաքական կամ աշխարհաքաղաքական շահերի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, և բազմաթիվ փոքրիկներ դեռ կյանք չմտած բռնոմ են տառապանքի ուղին:
Աշխարհի երեխաները խոսում են տարբեր լեզուներով, բայց բոլորը նույն կերպ են լացում:

 

 

Մենուա Հարությունյան