Երեկ ավարտվել է ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը:
Չեմպիոն է դարձել ՙՄանչեսթեր Սիթին՚:
Երկրորդ տեղում է ՙԼիվերպուլը՚:
ՙՀրաշալի քառյակում՚ ընդգրկվել են նաև ՙՉելսին՚ ու ՙԱրսենալը՚:
Այս անգամ Անգլիայի առաջնությունն ինձ հիասթափեցրեց, որովհետև ես ՙՉելսիի՚ երկրպագուն եմ ու ավելի հաջող վերջաբան էի ակնկալում իմ սիրած թիմի համար: Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անհաջողությունը բացատրում է վառ արտահայտված կենտրոնական հարձակվողի բացակայությամբ:
Հուսանք, որ ամառային համալրումների ժամանակ՝ ակումբի սեփականատերերը հաշվի կառնեն պորտուգալացի մասնագետի դիտողությունը:

 

 

Սուրեն Սուրենյանց