Ասեմ. այսօրվանից ես զբաղվելու եմ Ավստրիայի Արտաքին Գործերի նախարար Սեբաստիան Կուրցի լոբբինգով Հայկական ֆեյբուքում: Ոչ միայն նրա համար, որ հասակակիցներ ենք, այլ նաև այն բանի համար, որ որպես նոր սերնդի քաղաքական ու պետական գործիչ կարողանում է մեր' նոր սերնդի հայացքները առաջ տանել:
Ու ասեմ, բավական խելացի բաներ է ասում: Օրինակ Ուկրաինայի խնդրի կարգավորման հարցում բավական հետաքրքիր մոտեցում է առաջարկում. Ուկրաինան թող իրեն չսահմանափակի որևէ քաղաքական կամ այլ բլոկին անդամակցությամբ, այլ հայտարարի Ավստրիայի նման իր չեզոքության մասին: Կարծում եմ սա բավական աշխատող մեխանիզմ կարող է լինել' հայտարարել որ երկիրը դաշնայնանում է ու նաև որ քաղաքական լիակատար չեզոքություն է պահպանում ինչպես հենց Ավստրիան է կամ Շվեյցարիան:

 

 

Հարություն Հարությունյան