Ես հասկացա մեր բոլոր դժբախտությունների պատճառը:
Մենք չենք հանդուրժում մեզնից տարբերվողին: Ով ուզում է լինի, հայ թե թուրք, կին թե տղամարդ, մորուքով թե անմորուք, ռուս թե եվրոպացի, սև թե սպիտակ, հրեա թե ոչ հրեա, միևնույն է, եթե նա մեր նման չէ ուրեմն նա մարդ չէ: Մենք մեծ մարդատյացներ ենք, ազգովի հատ առ հատ' ամեն մեկս առանձին առանձին վերցրած: Մեզնից դուրս մեզ համար մարդ գոյություն չունի, մենք ենք որ կանք: Եսակենտրոնացվածության ունիկում ենք մենք, երկրագունդը արևն էլ հետը ու ողջ տիեզերքը պիտի պտտվի մեր շուրջը:

 

Համլետ Աբրահամյան