Շառլ Ազնավուրի համերգի տոմսերը արդեն վաճառված են... չկա... ի հարկե լավ է, որ բոլորս շատ ենք սիրում Ազնավուրին, բայց խնդիրը կայանում է նրանում, որ տոմսերի արժեքը մինչև 50.000 դ. է հասնում: Նախ կարծում եմ, որ ազնիվ և իր քրտինքով վաստակող մարդը հնարավորություն չի ունենա գնալու այդ համերգին, մինչդեռ փոխարենը կգնան այն մարդիկ, ովքեր շատ փող ունեն և Ազնավուրի արվեստը գնահատելուց շատ հեռու են: Գնալու նպատակը հետևյալն է, որ շրջապատին ցույց տան, իրենց կանանց կամ սիրուհիների փայլփլուն զգեստները առանց հասկանալու, թե ուր են գնացել... Ինձ հուզում է հետևյալ հարցը, արդյոք Շառլ Ազնավուրը տեղյա՞կ է տոմսերի գներից... Եթե գիտի՝ վատ իր համար, իսկ եթե չգիտի, ուրեմն շատ վատ նրանց համար, ովքեր սահմանել են այդ գները: Ուղղակի Ազնավուրի նման մեծությանը պետք չի օգտագործել, անձնական գրպանները լցնելու համար: Ուղղակի հիշեցնեմ, որ տարիներ առաջ, Հանրապետության հրապարակում Շառլ Ազնավուրը իր համերգից հետո, երբ իմացավ, որ տոմսեր են վաճառել, վիրավորվել էր ու կարծեմ հայտարարել էր, որ այլևս Հայաստանում համերգներով չի լինելու...

 

Արթուր Հայրապետյան