Ստիպված եմ անդրադառնալ նաև ղարաբաղյան հարցին, քանի որ բազմաթիվ մարդիկ, նաև իմ կողմից հարգված, այն պատկերացնում են շուռ տրված: Հարցի կարգավորումն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է, և այն պահվում է որպես ական' ճիշտ ժամանակին, իրենց կարծիքով, պայթեցնելու համար: Հարցը ռուսին թույլ է տալիս վերահսկողության տակ պահել թե' ՀՀ-ն և թե' մեր ոխերիմ հարևանին: Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը կուզեր, որպեսզի հարցը լուծվեր հնարավորինս արագ, քանի որ դրանով կվերացվեր այն վտանգը, որ այսօր և հատկապես պատերազմի վերսկսման դեպքում կախված կլինի/է նավթագազային խողովակների վրա, որոնք այսօր ադրբեջանական, իսկ վաղը միջինասիական վառելիքը կհասցնեն/հասցնում են Եվրոպա' շրջանցելով ՌԴ-ն: Իսկ դա հենց այն է, ինչի դեմ կատաղի պայքար է մղում ՌԴ-ն: Եվ բնականաբար նա պետք է միշտ ձեռքի տակ ունենա այն ռումբը ղարաբաղյան հակամարտության տեսքով, որը կվերացնի իր 30-40 տոկոսանոց բաժինը եվրոպական գազային շուկայում զրոյացնելու վտանգը: Եվ ռուս վերլուծաբաններն են բաց տեքստով արդեն խոսում, որ Ղարաբաղի հարցը կլուծվի/կլուծեն ճիշտ ժամանակին. բնականաբար իրենց հարմար ճիշտ ժամանակին:

 

Վախթանգ Սիրադեղյան