Շատ տարիներ առաջ երբ դեռ Ադրբեջանի հետ եղբայրական Սովետական Սոցիալիստական հանրապետություն էինք Հայաստան էր այցելել այն ժամանակվա Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը: Չեմ հիշում ինչ մասնագետ էր, սկայն հիշում եմ որ ազգանունը Աբասով էր: Երևանուն մեր գիտությունների ակադեմիայում նրան ընդունել էր մեր ակադեմիայի պրեզիդենտ, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձույանը: Հետո միասին նրանք եկան Բյուրականի աստղադիտարան: Աբասովը շատ էր ցանկացել տեսնել այն աստղադիտարանը որի անունը ի տարբերություն իրենց քռչոտ Շեմախիի աստղադիտարանի թնդում էր ամբողջ աշխարհում: Կովկասյան մեր երեք հանրապետություններն էլ աստղադիտարաններ ունեն: Դե մեր Բյուրականի աստղադիտարանը գիտեք, Վրաստանինը Աբասթումանի աստղադիտարանն է իսկ Ադրբեջանինը' Շեմախիի աստղադիտարանը: Դեռ Բյուրականի աստղադիտարանը չէր կառուցել մեր մեծ աստղադիտակը որ նրանք ԳԴՀ-ից գնել էին 2 մետրանոց աստղադիտակ, տեղադրել ու աչքները մեր երեսին սպասում էին որ գնանք գիտական գործեր անենք ու արդարացնենք վայլուտային այն հսկա ծախսերը որ կատարել էր ԽՍՀՄ-ը այդ հսկա աստղադիտակը գնելու համար: Մենք սերտ կապեր ունեինք Վրաստանի Աբասթումանի աստղադիտարանի հետ իսկ Ադրբեջանի հետ այնքան էլ զահլա չունեինք: Մի երկու ագամ Գուրզադյանն էր եղել այնտեղ ու մի ասպիրանտ նա ուներ, Իզաթ էր անունը, լավ տղա էր: Իսկ Աբասթումանի հետ քիփ եղբայրներ էինք օր ու մեջ կամ մենք էինք այնտեղ կամ էլ նրանք էին մեր մոտ: Իրար հետ լիքը համատեղ գիտական գործեր կատարեցինք: Նույնիսկ Համբարձույանը մի շատ կարևոր գիտական հայտնագործություն էր կատարել վրացի վաղամեռիկ տաղանդավոր աստղագետ Վաշակիձեի հետ: Այսպիսին էր իրավիճակը աստղագիտության ասպարեզում: Մենք թուրքերին դեռ այն գլխից բանի տեղ չէինք դնում ու իրենք լավ էլ դա գիտեին: Մեղքը մերը չէր իհարկե, իրոք բանի պետք գիտնական չունեին որ հետները համագործակցեինք կամ հանդիպեինք:
Այս Աբասովն ու Համաբարձույանը քայլում են աստղադիտարանի տարածքով, մենք էլ առաջատար աշխատակիցներով հրավիրված էինք որպես շքախումբ ու մի երկու քայլ ետ ընկած հետևում էինք նրանց: Լսում էինք ինչ էին խոսում: Աբասովը հիացած էր մեր աստղադիտարանով և չէր կարողանում հիացմունքը թաքցնել: Հետո էլ սկսեց փնովել իրենց աստղագետներին որ այդքան հետամնաց են: Ասում է « Գիտեք Վիկտոր Համազասպովիչ ես ինչքան մեր աստղագետներին ասում եմ որ աստղադիտարանի տարածքը պետք է բարեկարգ պահել, ինձ չեն լսում, առավոտից երեկո ոչխարներ են արածում աստղադիտարանում»: Համբարձույանը հայտնի էր իր սրամտություններով: Նրա այս խոսքի վրա վերցրեց ու ասեց ,« Հարգելի Աբասով իսկ այդ ոչխարները երևին աստղադիտարանից են այո՞, որովհետև ես ինչքան գիտեմ ձեր մոտակայքում բնակավայրեր չկան»: Համաբրձույանի այս խոսքի վրա մենք քանդվեցինք ու չէինք կարողանում ծիծաղներս զսպել որովհետև գիտեինք ինչ նկատի ուներ Համբարձույանը երբ ասում էր այս խոսքերը: Իսկ Աբասովը անխռով տեսքով բացատրեց որ ներքևի գյուղի ոչխարներն են բերում արածացնելու աստղադիտարանում:
Քչերը երևի գիտեն որ Համբարձումյանը շատ սրամիտ մարդ էր ու շատ նուրբ հումոր ուներ: Մի օրինակ բերեմ: Երբ խոսում էր կոլափսի տեսության ու նրա կողմնակիցների մասին ասում էր «Կոլափսիոնիստները» շեշտելով «-սիոնիստներ » վերջին վանկերը: Չէր սիրում հրեաներին ու հրեաները դա շատ լավ գիտեին:
Մի անգամ էլ մեր աստղագետներից մեկը մի քիչ թույլ աշխատանք էր կատարել: Համբարձույանի դուրը չեկավ: Աշխատանքի մասին իր կարծիքում ասեց « Եթե ձեզ անհրաժեշտ է հաշվել այս դահլիճում գտնվող մարդկանց կարող եք միանգամից հաշվել նրանց գլուխները: Իսկ դուք վերցրել եք հաշվել եք նրանց մեկ ձեռքի մատերը, այնուհետև բազմապատկել եք երկուսով որպեսզի ստանաք երկու ձեռքերի մատերի թիվը, այնուհետև բաժանել եք տասի վրա որպեսզի ստանաք մարդկանց թիվը: Ձեզ մոտ մնարդկանց թիվը ստավում է կոտորակային որովհետև մեր աշխատակիցներից մեկի երկու մատերը բացակայում են: Իսկ ես պնդում եմ հաշվել գլուխները իմանալով որ գլուխների բացակայությունը քիչ հավանական երևույթ է»:
Համլետ Աբրահամյան