Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը' իր «Rise like a phoenix» երգով:
Հայաստանի մասնակից Արամ MP3-ն իր «Not Alone» երգով գրավեց 4-րդ տեղը:
Առաջին միավորը Հայաստանի օգտին տվեց Մոնտենեգրոն' 10 միավոր, Ռուսաստանի Դաշնությունից ստացանք 8, Ֆրանսիայից' 12, Լատվիայից' 10, Մակեդոնիայից' 8, Բելառուսից' 10, Ավստրիայից' 12, Ուկրաինայից' 10, Վրաստանից' 12:
Հայաստանը 8 միավոր տվեց Բելառուսի, 10 միավոր' Ռուսաստանի, 12 միավոր' Մոնտենեգրոյի ներկայացուցչին:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Նիդերլանդների ներկայացուցիչ «The common on linnets» խումբը իր «Colm after the storms» երգով, իսկ երրորդ տեղը Շվեդիայի մասնակից Սաննա Նիլսենը «Undo» երգով:
Սուրեն Սուրենյանց