Ուուրլիքն իր հայտարարությունն արեց ու մենք էլ մեր ստատուսները գրեցինք...
Մենք, որ շարունակում ենք կարծել, թե աշխարհը մարդիկ են կառավարում, այսինքն՝ կոնկրետ մարդիկ, ասենք՝ Ուորլիքը, Պուտինը, Օբաման...
Նրանք կառավարիչների մեջ են, նրանց ընտրել են համակարգերը, նրանց այս պահին վստահվել է խոսողի ու կատարողի, լավ՝ գործողի հանձնառությունը, բայց Հիտլերի, Ստալինի և Գորբաչովի գլուխը թաղող, անեծքաշուրթ ու նաիվ իմ ազգ, ո՞ր մեկդ Ուորլիքի հայտարարությունը պրոյեկտեց պաշխարհաքաղաքական իրողությանը, մոլորակի ուժային հիմնակենտրոնների քաղաքականության կոնտենտին և ուղեգծին, ո՞վ համեմատեց, համադրեց տարածաշրջանային զարգացումները հայկական հեռանկարի համատեքստում և այլն և այլն և այլն...
Հայաստանի ԱԳ նախարարության, հանձին՝ Է.Նալբանդյանի մեկնաբանությունն էլ, եթե ուշադիր կարդանք, չնայած որոշ լավատեսների, չհաշված չարձագանքելու տխուր ավանդույթը խախտելու իրեղեն ուրախությանը, դարձյալ Ուորլիքակենտրոն էր, թեև առանձին պարբերություններ հասուն դիվանագիտության առկայծումների հույս էին տալիս...
Առհասարակ, Ուորլիքի մեսիջը մեկ օրվա ու մեկ նախադասության հարց չէ, բայց, որ ամենակարևորն է, միայն ու զուտ Ուորլիքի տեսակետը չէր։ Ավելին, եթե կուզեք, դա դիրքորոշում էր ուժային մի կենտրոնից, որ արտահայտվեց մի ոչ շարքային Ուորլիքի շուրթերով։
Եվ այս իրարանցումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ սպասելու ենք, որ Օբաման, ով էլ որ լինի ի պաշտոնե, արտասանի Ցեղասպանություն բառն ու մեր սիրտը հովանա՝ օվկիանոսի այն ափերից մեզ բաժինված սառը ջրով, համբերության բաժակում...

 

Արա Ալոյան