Մի հատ իմ սիրած անեկդոտը պատմեմ, հետո անցնեմ բուն գրառմանս:
Մեկը ռեստորանում երգիչներին ասում ա, որ մի հատ մոր մասին երգ երգեն:
Սրանք սկսում են երգել, էս մարդը կեսից ընդհատում ա ասում ա, տղերք, թարքեք նենց եք երգում, մերս աչքիցս ընկավ
Ասածս ինչ ա, մի անգամ հեռուստաբանավեճի էի գնացել, բերին կողքս Գոռ Թամրազյանին կանգնեցրին, կեսից արդեն ուզում էի ռագանոսեց-եհովանյի վկա դառնալ, նույնիսկ անցա դիմացը կանգնած Արմքոմեդիի երեխեքի մոտ:
Էս անգամ էլ Պետրոսը բերեց Ահարոնյան Ռոբերտին կողքս կանգնեցրեց, ու լուրջ եմ ասում, վերջում արդեն դեմ էի Միկոյանի արձանին, Սովետին ու Մաքսային Միությանը
Հ.Գ. Իհարկե Պետրոսի "տոնկի խոդերը" ամենասկզբից էլ ջոկել էի, բերել մեր դեմը երկու կին արմատ կանգնեցնել, որոնց ընդհատել հնարավոր չի (իսկ դա բանավեճի մեջ մեծ ֆոռա է ի սկզբանե), երկրորդն էլ Ահարոնյանին բերելը (Պետրոս ջան, ռուսները կասեին перестраховался .
Ամեն դեպքում, կարծիքս մի հատ էլ շեշտեմ, եթե Միկոյանին արձան կանգնեցնել, ապա միմիայն իր եղբոր Արտեմի հետ միասին:
Իսկ արձանների դեմ պայքարողներին , իրոք խորհուրդ եմ տալիս, էն ճաղ, ուռոդ, սիգարետը բերանը ծյոծային ռադ անել Կասկադից ավելի փակ տարածք:
Չնայած մեր եվրոպամետ քաղկենիները դեմ կլինեին, բայց օրինակ որ Բոտեռոն չլիներ, այ օրինակ Անիկուշինը հիմա 1000 դեցիբելով վայնասունը գցած կլինեին
Տիգրան Քոչարյան