Իսկապես, դժվար ժամանակներ են սպասվում <<հրաշալի քառյակին>>: Առաջիկա 10 օրերի ընթացքում <<հրաշալի քառյակի>> <<հրաշափառ ծնունդը>> նունքան <<հրաշփառ վախճան >> կարող է ունենալ: Բանը նրանում է, որ կուտակայինի հարցով ամիսներ տևած քառյակի գզվռտոցները կառավարության հետ , այն միամտությունը, թե կառավարությունը ընդառաջ կգնա և օրենքից կհանի պարտադիր բաղադրիչը, ոչ մի արդյունքի չհանգեցրեց: Քառյակի քաղաքական ռոմանտիզմին արդեն ընդդիմադիր ՕԵԿ-ը պատասխանեց ավելի քան պրագմանիկ քայլերով: Մի քանի օր առաջ <<Օրինաց երկիր>> խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց կուտակայինի վերաբերյալ օրենքի նախագիծ, որով հստակ և կոնկրետ առաջարկվում է օրենքից հանել պարտադիր բաղադրիչը :Ավելին , ՕԵԿ-ը դիմեց ոչ իշխանական քառյակին և քաղաքական մեծամասնությանը նախագծին աջակցելու և այն իրենց առաջարկներով լրացնելու համար: Ակնհայտ է, նախագիծը չպաշտպանելու դեպքում քառյակը կհայտնվի խաղից դուրս վիճակում, բացահայտելով կուտակայինի համար պայքարում իրենց անկեղծության իրական աստիճանը: Հանուն ճշմարտության պետք է նշել նաև, որ օրենքի այս նախագծի նկատմամբ իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև ԴեմԵմ շարժումը:
Գալիք 10 օրերի ընթացքում ոչ իշխանական քառյակի հաջորդ փորձությունը կառավարության ծրագիրն է: Հայտնի է, որ քառյակից գոնե Դաշնակցությունը պատրաստվում է կառավարության ծրագրի վերաբերյալ ներկայացնել իր առաջարկները և գնալ քննարկումների, ինչը նշանակում է , որ բացառված չե կառավարության ծրագրին Դաշնակցության աջակցությունը, իսկ ԲՀԿ-ն դեռևս դիրքորոշում չի հայտնել: Իսկ նման գործընթացը, ինչպես ժառանգության լիդերն էր նշել, կհանգեցնի քառյակի լուծարմանը: Ինչպես ասում են, եկել է քառյակի <<ճշմարտության պահը>>:
Ազատ Կարապետյան