Ժողովուրդ ջան կարծես մայիսյան տոների հետ կապված,Միկոյանի արձանի տեղադրելու հարցի հետ կապված,Ուկրաինայի հետ կապված մոռացանք բավականին շուտ,որ Քեսաբի հետ աղետ է տեղի ունեցել: Տասնհինգ օր առաջ ում ֆեյսբուքյան էջին նայում էինք սեյվ Քեսաբ էր գրած: Ամեն ինչ լավ է?Քեսաբը կարողա սեյվածա ես չեմ իմացել: Կարծեմ Միջազգային ԶԼՄ-ներնել այլևս չեն խոսում Քեսաբից: Մի պահ բոլորը միայն Քեսաբից էին խոսում,իսկ հիմա ձայն չկա: Ոչ մի տեղ նորություն չկա Քեսաբից.վերջին անգամ տեղեկություն է եղել,որ արդեն Քաղաքի մերձակայքում են մարտեր ընդանում,իսկ 45րդ բարձունքը սիրիական բանակի հսկողության տակ է: Եկեք չմոռանանք Քեսաբը.այն դեռ ահաբեկիչների հսկողության տակ է,իսկ քեսաբահայերը դեռ ներքին փախստականներ են՝կորցրած ամեն ինչ:

 

 

Տիգրան Մկրտչյան