Ծիծաղս գալիս է,երբ լսում եմ,որ մայիսի 9-ը Ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակի օրն է: Մայիսի 9-ը ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի օրն է Ֆաշիստական Գերմանիայի հանդեպ,բայց ոչ ֆաշիզմի: Հաղթել կարելի է պետությանը,ազգին,քաղաքական ռեժիմին, կուսակցությանը,բայց դժվար է,նույնիսկ կարելի է ասել անհնար է հաղթել գաղափարախոսությանը: Ֆաշիզմի ողնաշարը 45-ին կոտրված լինելու մասին խոսակցություններնել են ցանկությունների և էմոցիաների դաշտից: Կոտրվել է գերմանական ֆաշիզմի ջատագով ռեժիմի ողնաշարը,ոչ թե' ֆաշիզմի: Ասում են Գերմանիան ֆաշիստածերծված երկիր է.բայց դա կատարյալ հեքիաթ է: Ֆաշիզմը նույնիսկ ետսովետական երկրներում ցավոք հաղթված չէ: Նույն Ռուսաստանում, ևս հիմա կան տասնյակ հազարավոր ֆաշիստներ,որոնք Հիտլերի ծնունդը մեծ շուքով նշում են ամեն տարի: Ուկրաինայում նույնպես շատ են ֆաշիստներ,որոնք առողջ ազգայնականության քողի տակ իսկական ֆաշիզմ են տարածում: Ամերիկայում նույնպես կան տասնյակ հազարավոր ֆաշիստներ'ռասիստական ճյուղավորմամբ: Եվրոպան նույնպես այժմ մտել է ծաղկող ֆաշիզմի ժամանակաշրջան,որովհետև եկվորների հարցերը և նրանց հետ կապված խնդիրները կառավարությունների կողմից ճիշտ լուծումներ չեն ստանում,որը հող է նախապատրաստում ֆաշիզմի գլուխ բարձրացնելուն: Գերմանիայում պետությունը մեծ հակաֆաշիստական պրոպագանդա է տանում,բայց գերմանացիներից շատերի մեջ դեռ նստած է նացիոնալ սոցիալիստը,հիտլեր յուգենտը: Երբ Գերմանիայում էի մեր Բեռլին գնացող մեքենան ոստիկանները կանգնեցրեցին,որովհետև մենք նման չէինք գերմանացու,իսկ մեր վարորդը հաստատ խախտում չէր արել: Մեզ ուղակի ստուգելու համար կանգնեցնելը նույնիսկ փոլիցայները չժխտեցին: Էլ չասեմ ,որ օդակայանում ինչպես են մոլեռանդորեն ստուգում ոչ գերմանացիների ուղեբեռը: Հիմա էլ կասեք,որ 45-ի մայիսի 9-ին կոտրել են ֆաշիզմի ողնաշարը?,կոմունիզմի մեջքը ավելի շատ է կոտրված,քան' ֆաշիզմինը: Աշխարհում ավելի շատ ֆաշիստ կա,քան' կոմունիստ: Չինաստանը հաշիվ չէ,այնտեղ վաղուց կապիտալիզմ է:

 

Տիգրան Մկրտչյան