Հայաստանում ստեղծվել է բիզնեսին վերահսկող մի հրեշ, որի խնդիրը միանգամայն պարզ է: Հայաստանի նոր կառավարությունը ունի փողի խնդիր: Արտաքին ֆինանսավորումը գրեթե բացակայում է, ներքին խնդիրներն ահռելի են եւ պահանջում են լուծում: Այդ լուծման համար պահանջվում է փող: Եթե այդ փողը չլինի, ապա քրեա-օլիգարխիկ համակարգը, որ վերցրել է կառավարությունը, տապալվելու է անխուսափելիորեն: Համակարգն ինքը շատ փող ունի, բայց չի ուզում տալ: Հենց փող տալու վտանգից վերջնականապես ձերբազատվելու համար էլ համակարգը հասավ սեփական կառավարության ձեւավորման:
Սանասար Կարապետյան