Դե եկեք խոնհարվենք հերոսների առջև
Վերջին օրերին, որոշ մարդուկներ փորձում են նսեմացնել Հայրենական պատերազմին մասնակցած մարդկանց արած գործը ու Հայրենական պատերազմի հաղթանակի դերը: Իրենց հայրենասեր կոչողները անարգում են 650.000 հայորդու, ովքեր պայքարել են ֆաշիզմի դեմ: Այս հաղթանակը միայն Ռուսաստանինը չի, այս հաղթանակը մերնել է: Իմ պապերն են պարել Բեռլինում հայկական քոչարին ու թքած ունեմ այն անհատի վրա, ով այդ պարը ուրանում է: Այդ պատերազմի դժվարությունների և ժպիտների մասին ինձ պատմել է մայիկիս պապիկը, ով ցավոք այսօր մեզ հետ չէ, սակայն նրա խոսքերը միշտ կհիշեմ: նա ասում էր. «Դա պայքար էր գոյության համար, մենք խաղաղության համար էինք կռվում, մենք մարդկային կյանքի կորստի գնով կյանք էինք ցանկանում փրկել ու փրկեցինք աշխարհը»:
Խոնարհվում եմ ՁԵՐ առջև:
Շուշիի ազատագրումը և առհասարակ Արցախյան հերոսամարտը մեր փառահեղ էջերից մեկն են: Այստեղ էլ մենք չէինք պայքարում ուրիշի ունեցածը մեզ վերցնելու համար, մենք մեր ունեցածն էինք ազատագրում: Շատերը դարձան արծիվներ և ամեն օր երկնքից հետևում են մեր գործողություններին ու այս պայքարը, այս գոյամարտը ևս պետք է հիշել դարեդար, որովհետև մենք այստեղ կրկին կյանք էինք տալիս կյանք փրկելու ու կապույտ երկնքի տակ ապրելու համար:
Խոնարհվում եմ ՁԵՐ առջև:
Շնորհավորում եմ բոլորին եռատոնի կապակցությամբ
Էդգար Խաչատրյան