Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ ամեն տարի՝ մայիսի 9–ին, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգի այցելում են բազմաթիվ քաղաքացիներ՝հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին։
Ողջ օրվա ընթացքում Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ... իսկ «Հաղթանակ» զբոսայգում ավանդաբար կազմակերպվող տոնական ամենաարժեքավոր միջոցառումներից է զինվորական վրանային խոհանոցը, որտեղ հնարավորություն ենք ունենում պատերազմի մասնակից վետերանների հետ նստել մեկ սեղանի շուրջ և շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ։
Տարոն Մարգարյան