Պատերազմների ու քաղաքական հեղաշրջումների այս աշխարհում շատ դժվար է մարդ մնալ և կարողանալ օգնություն ցուցաբերել անհրաժեշտության դեպքում: Ընդհանրապես կարևոր չէ, թե որ երկրից եք Դուք, անգամ ամենափոքր բարի գործը ավելի շատ սեր ու ուախություն կբերի, քան ամբողջ աշխարհի գանձերը: 

 

Իտալիա: Դպրոցի ուսուցիչ Անտոնիո լա Կավան երեք անիվանոց բեռնատար է գնել ու վերածել է այն մանկական գրադարանի անիվների վրա: Երթևեկելով քաղաքում, նա փորձում է ուրախացնել իտալացի երեխաներին ու նրանց մեջ սեր սերմանել դեպի ընթերցանություն: Բոլոր գրքերը Անտոնիոն գնել է սեփական գումարով: 

 

Նորվեգիա: Սովորական տղաները վտանգելով իրենց կյանքը փրկում են գառնուկին:

 

 

Եգիպտոս: Քրիստոնյաները փակել են մահմեդականներին, որպեսզի նրանք կարողանան հանգիստ աղոթել Եգիպտոսում անկարգությունների ժամանակ: 

 

 

 

Թայլանդ: Ոտքը կորցրած փղին նոր պրոտեզ են հագցնում: 

 

Բելառուս: Թոշակառու Վյաչեսլավ Իվանովիչը սեփական նախաձեռնությամբ ջրաշխարհ է կառուցել, որն անվճար է: Այս ամենը թոշակառուն է կառուցել: 

 

 

Աֆղանստան: Աֆղանցին պատերազմի ժամանակ թեյ է առաջարկում  ամերիկացի զինվորներին: 

 

 

Բանգլադեշ: Քաջ տղան վտանգելով կյանքը փրկում է եզնիկի ձագին: 

 

Թայվան: Ժաքլին Քիփլիմոն օգնում է հաշմանդամ մարզիկին, հաղթահարել մրցարշավը

 

 

Կանադայում մոտրոյի մուտէի տուրնիկետը չէր աշխատում, ահա թե ինչպես են վարվել ուղևորները: 

 

Իսրայելցի ֆուտբոլիստները փակում են երեխաներին անձրևից: Խաղից առաջ հորդառատ արև էր տեղացել, ուժեղ ցրտել էր և քամի էր փչում: 

 

Չինաստան: Գուո Շիջին մեծացել է աղքատ ընտանիքում և միշտ երազել է սովորել համալսարանում: Նրա մանկությունը շատ բարդ է եղել: Նա ամբողջ կյանքը հոգ է տարել իր հոգեկան հիվանդ մորը և բարձր գնահատականներ է ստացել դպրոցում, որ երազանքն իրականանա: Երբ նրա հայրը բարձրությունից ընկավ, Գուոն կանգնեց ընտրության առաջ: Սովորելուց նա չհրաժարվեց, նա հորն իր մոտ՝ հանրակացարան տանելու թույլտվություն ստացավ: Նա հոգ է տանում հոր մասին և սովորում է: 

 

 

Բոսնիա և Հերցեգովինա: Աղջիկը ջուր է տալիս սպաերին: 

 

Ֆինլյանդիա: Հելսինկիի տան շքամուտքերից մեկը: Գրառում. «20 եվրո, գտել ենք շքամուտքում 1 և 2 հարկերի արանքում, սեպտեմբերի 11-ին, 18.30». 

 

 

Հնդկաստան: Ավտոբուսի ուղևորները նկատել եին, որ թղի ձագն ընկել է փոսը և օգնության էին կանչել փրկարարներին: Իսկ մինչ վերջիններիս գալը, նրանք կերակրում էին փղիկին: 

 

Ավստրալիա: Հրշեջը ջուր է տալիս կոալային անտառային հրդեհների ժամանակ: 

 

Ռումինիա: Երեխան սրտի տեսքով փուչիկ է տալիս ոստիկանին Բուխարեստում բողոքի ցույցերի ժամանակ: 

 

ԱՄՆ: 10 հազար մարդ հավաքվել է 8-ամյա աղջնակի՝ Դիլեյնի Բրաունի տան մոտ, որ կատարի նրա ցանկությունը՝ երգի ամանորյա երգեր: Աղջիկը մահանում էր, նրա մոտ քաղցկեղ էր: 

 

 

 

Բրազիլիա: Տղամարդն իր կոշիկները տալիս է անտուն աղջկան Ռիո Դե Ժանեյրոյում: 

 

Սերբիա: Սերբական Պիրոտ քաղաքի ուսումնարանի շրջանավարտները որոշել էին հրաժարվել թանկարժեք հագուստներից, որ գումար խնայեն ու օգնեն կարիքավորներին: Ակցիայի շրջանակներում ուսանողներն ու դասախոսները հավաքեցին 310 000 դինար, որը փոխանցվեց ծանր հիվանդ երեխաներին: 

 

 

Ռուսաստան: Ժամանակին 12-ամյա Վադիմը Մուրմանսկից փրկեց այս ճնճղուկին: Այժմ Էբբի անունով ճնճղուկը չի հեռանում իր փրկչից: