Այս օրը Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային նշանակություն ունի: 22 տարի առաջ Մայիսի 8-ին մենք կարողացանք բեկում մտցնել Արցախյան հակամարտության մեջ: Առաջին անգամ վերջին հարյուրամյակների ընթացքում մենք կարողացանք գալիք հաղթանակների համար իրական հիմք ստեծել: Չեմ պատրաստվում խորանալ Շուշի ազատագրման գործողությանը մանրամասն ու ինչ-ինչ գնահատակններ փորձեմ տալ դրա վերաբերյալ, քանի որ ինքս, ո´չ ռազմական գործիչ եմ, ո´չ էլ առանձնապես ռազմարվեստի գիտակ և վերջին հաշվով չեմ էլ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Շուշիի ազատագրման օպերացիան այնպիսի մեծ հռչակ ունի աշխարհով մեկ, որ դրա, ռազմական տեսանկյունից, մեծության մասին ես չէ որ պետք է խոսեմ: Ի միջիայլոց ով չգիտի ասեմ, որ այդ գործողությունը այսօրվա դրությամբ ուսումնասիրվում է, աշխարհի տարբեր հռչակավոր ռազմական ակադեմիաներում և միայն հենց այս հանգամանքը թերևս հերիք է կասկածի տակ չառնելու համար դրա մեծությունը:
Միևնույն ժամանակ չանդրադառնալով հարցին ռազմական տեսանկյունից' չեմ կարող չկիսվել Ձեզ հետ դրա քաղաքական և պատմական առումով մեծության մասին իմ պատկերացման հետ: Մենք վերջապես կարողացանք ամբողջ աշխարհին ապացուցել և ըստ ինձ առաջին հերթին ինքներս մեզ ապացուցել, որ մենք ի զորու ենք նաև հաղթել, կարողացանք ապացուցել ինքներս մեզ, որ վերջացել են այն ժամանակները, երբ հայը պետք է ծնկի իջներ թշնամու առջև' հանուն ստորացուցիչ գոյատևման, այլ ոչ թե արժանապտիվ ապրելու համար: Հայ ազգը ինչ խոսք ինքնահաստատվեց ընդհանուր պատերազմում հաղթելով, բայց այդ հաղթանակը հնարավոր դարձավ առաջին հերթին Շուշիի ազատագրամբ:
Ես ընդամենը ցանկանում եմ, որ այս օրը և առհասարակ Արցախյան գոյամարտում ունեցած մեր հաղթանակը դեռ տարիներ և դարեր շարունակ ոգևորի մեր գալիք սերունդներին և դա անի հատկապես այն ժամանակ, երբ, Աստված մի արասցե, բայց մեր ազգը կրկին հայտնվի այնպիսի անելանելի իրավիճուկում, որպիսին որ նախորդ դարի 90-ականներն էին, որից մենք կարողացանք ոչ միայն պատվով, այլև հաղթանակած դուրս գալ: Իսկ եթե մենք կարողացել ենք մեր այդ ժամանակվա հնարավորութուններով հասնել հաղթանակի, ապա կարծում եմ, որ ապագայում ցանկացած դժվարությանն առերեսվելու դեպքում, Արցախյան գոյապայքարում սովորած մեր դասերը թույլ չեն տան նշաձողն իջեցնել և պայմանականորեն ասած նահանջել:
Վերջում ցանկանում եմ շնորհավորել մեր ազգին այս փառապանծ օրվա կապակցությամբ և հույս հայտնել, որ հայության համար հաղթելն այլևս երբեք այլընտրանք չի ունենա:

 

 


Հակոբյան Տիգրան