Հնարավոր է, որ Ուորլիքի հայտարարությունը նպատակ ունի կասեցնելու Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցումը, որը կարծես թե նկատվում է վերջին իրադարձությւնների ֆոնին: Փաստորեն անելով մի հայտարարություն, որը միտված է "ճանաչելու" Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանին ստիպում են նույնպես արտահայտվել այդ կապակցությամբ: Կամ Ռուսաստանը նույնպես "ճանաչում" է Ադրբեջանի ատարածքային ամբողջականությունը և անհարմար վիճակում հայտնվում Հայաստանի պարագայում, կամ մանյովրում է և դրանով Ադրբեջանին ցույց են տալիս, թե ով է իրականում իր "թշնամին": Այս ամենը ուկրաինական դեպքերի ֆոնին կարող է վտանգավոր շրջադարձ ունենալ: Հայաստանի այս իրավիճակում պետք է փորձի ժամանակ շահել և հարցը տեղափախի այլ հարթություն: Ակտիվ քննարկումները պետք է բացառել:
Ստեփան Դանիելյան