Վերջին տարիներին Հայաստանում ռազմավարական բնույթի միջոցառումներեն իրականացվել' նպատակ հետապնդելով պետությունը նախապատրաստել անհրաժեշտության դեպքում երկիրը պաշտպանելուն եւ Արցախին թիկունք կանգնելուն:
Մայիսի 8-ին, Արցախյան հերոսամարտին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուրի պանթեոն այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել եւ շարունակում է մնալ Հայոց բանակը:
«Եթե Արցախին մի բան պատահի, մենք այնտեղ ենք լինելու եւ պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով Երկրապահ կամավորական միությանն ու նրա թողած ավանդին' նախարարն ընդգծեց, որ երկրապահի աշխատանքի, ծառայության, պայքարի արդյունքն է, որ այսօր հայ ժողովուրդն ապրում է խաղաղ պայմաններում: «Երկրապահների ստորաբաժանումների հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը:
Կարծում եմ, որ հայոց բանակը իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ այսօր միկուռ կառույց է, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի մեր հայրենիքի պաշտպանությանը»,- եզրափակեց նախարարը:
ԵԿ միությունն ունի 40 հազար անդամ, սեփական զինանշանը, մարտական դրոշը, պատանի և երիտասարդ թեևերը: ԵԿՄ բարձրագույն պարգևը «Վազգեն Սարգսյան» շքանշանն է, բարձրագույն մարմինը' համագումարը, որ հրավիրվում է երկու տարին մեկ: 1993 թվականի հուլիսի 23-25-ը տեղի է ունեցել երկրապահ զինապարտների առաջին' հիմնադիր, համագումարը, որի նիստում քննարկվել ևհաստատվել է ԵԿՄ կանոնադրությունը:
Այն ամփոփում էր միության նպատակներն ու խնդիրները: 1999թ. գումարված միության 4-րդ համագումարի որոշմամբ սպարապետ Վազգեն Սարգսյանը հայտարարվել է ԵԿՄ հավերժ նախագահ: Նույն համագումարում ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել, այնուհետեւ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ համագումարներում վերընտրվել Մանվել Գրիգորյանը:
Վրեժ Հովսեփյան